Սնունդը և առողջությունը
Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը բնական ջրով հագեցնելուն: Այն հեշտությամբ թափանցում է բոլոր բջիջներն ու ակտիվ մասնակցում օրգանիզմի կենսագործունեությանը: Իսկ ի՞նչ ենք սիրում խմել. թեյ սուրճ, լիմոնադ, հյութ (ջերմամշակումից հետո), գարեջուր, ալկոհոլ` տարբեր տարբերակներով, ու համոզված ենք, որ դրանք լրիվ բավարար են ծարավը հագեցնելու, օրգանիզմի տոնուսը բարձրացնելու համար:
Մի՞թե: Իրականում ջուրն անփոխարինելի է: Ասենք, օգտագործել ենք 100 գ օղի. դրա մեջ 40% ալկոհոլ է, 60%-ը` ջուր: Այդ 100 գրամը ծարավ չի հագեցնում, որովհետև սպիրտը ջրազրկող հատկություն ունի, այն բջիջներից դուրս է բերում ջուրը:
Երկրորդ օրինակը. մարդը նավաբեկության հետևանքով ծովում է հայտնվել, ու քաղցրահամ ջուր չկա: Նա փորձում է ծովի ջրով հագեցնել ծարավը: Ծովի ջրում լուծված աղը փակում է բջիջ ներթափանցող ջրի մուտքը: Մարդու օրգանիզմն էլ ավելի է ջրազրկվում: Ի վերջո, մարդը մահանում է, եթե օգնություն ժամանակին չցուցաբերվի: Իսկ այն ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում, նույնպես հանգեցնում են օրգանիզմի ջրազրկման: Ջուրն օրգանիզմում մասնակցում է բջիջներում ու հյուսվածքներում կատարվող կենսաքիմիական փոխազդեցություններին: Ջուրը նյութերի մեծամասնության համար լավ լուծիչ է, ու այն ակտիվորեն մասնակցում է շատ ֆիզիոլոգիական պրոցեսների էներգաապահովմանը:
Աղ, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքների անընդհատ օգտագործման հետևանքով տեղի է ունենում բջիջների ջրազրկում:
Բարեբախտաբար, մեր օրգանիզմում ջրազրկման դեմ գործում է կարճաժամկետ վթարային պաշտպանություն: Եթե այն առաջանում է ինչ-ինչ պրոցեսների հետևանքով, ապա օրգանիզմը հիստամին է մշակում: Այն օգնում է ջրի պակասի դեպքում: Ինչպե՞ս է այն աշխատում: Հիստամինն արգելափակում է ջրի կորուստը թոքերի միջոցով, բրոնխները լցնելով լորձով, որպեսզի դրանք չչորանան: Հիստամինը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, որպեսզի սնունդը արագ մարսվի ջրի սղության պայմաններում: Այդ ունակության շնորհիվ տեղի է ունենում ջրի բաշխում երկրորդական օրգաններից: Երկրորդական են համարվում հոդերը, մաշկը, հաստ աղիքը: Նման վերաբաշխումը լրիվ բավականացնում է, որ ժամանակավոր ջրազրկմանն օրգանիզմը դիմանա:
Իսկ օրգանիզմի ջրազրկման մասին հուշում է, ասենք` բերանի չորությունը: Դրան հաջորդում է օրգանիզմի տարբեր մասերում առաջացող ցավը կամ էլ քրոնիկ հիվանդությունների սրացումը, որոնք միշտ չէ, որ առնչություն ունեն ջրազրկման հետ: Ոմանք ծարավի զգացումը քաղց են կարծում: Մարդիկ ջրի պակասը լրացնում են ուտելիքի միջոցով: Նման դեպքերում է, որ մեկ բաժակ ջուրը վանում է քաղցի զգացումը:
Եթե ունեք քրոնիկ հիվանդություն, ապա ոչինչ չի խանգարի, որ փորձեք ջրով ձեր վիճակը մեղմել: Դրա համար կարելի է հրաժարվել բոլոր ըմպելիքներից ու խմել միայն ջուր ուտելուց կես ժամ առաջ և ուտելուց 2 ժամ հետո: Ամենօրյա ջրի չափաբաժինը պետք է կազմի 6-8 բաժակ: Եվ հետևեք զուգարան գնալու հաճախությանը, մեզի գույնին: Եթե մեզը բաց գույն ունի, ապա անհանգստանալու պատճառ չկա, իսկ եթե գույնը մուգ նարնջագույն է կամ շագանակագույն, ապա դիմեք մասնագետին: Մաքուր ջրով բուժելու բազմամյա փորձը դրական արդյունքներ է տալիս, սակայն այն շաբաթներ է տևում: Այնուամենայնիվ, եթե զգաք վիճակի բարելավում, ապա դա նշանակում է, որ ձեր հիվանդության պատճառը ջրի դեֆիցտն է: Եթե կան ըմպելիքներ, որոնցից այնուամենայնիվ չեք կարողանում հրաժարվել, ապա ձեզ ոչ ոք չի արգելում դրանք խմել:
Հիշեք, որ ջրազրկող ըմպելիքներն օգտագործելուց հետո հարկավոր է այդ դեֆիցիտը լրացնել մաքուր ջրով: Ուրեմն հարկավոր է հիշել, որ կան ըմպելիքներ, որոնք ջրազրկում են օրգանիզմը: Որևիցե հիվանդության ախտանշանների հայտնվելուն զուգընթաց,պետք է վերանայել օրվա սննդակարգն ու օրական մի քանի բաժակ պարզ ջուր ավելացնել սննդաբաժնին, ինչը կօգնի վերացնելու անհանգստության պատճառը:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն